211652_close_icon
views-count6467 դիտում article-date 10:41 05-08-2015

Հակառակորդը ոչ միայն չի լռում, այլեւ էլ ավելի խոշոր տրամաչափի զենքերով է խախտում հրադադարի ռեժիմը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Օգոստոսի 4-ին եւ լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) եւ 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։ Բարեբախտաբար, հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը:

Նմանատիպ նյութեր