211652_close_icon
views-count1195 դիտում article-date 11:01 05-08-2015

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ալկոհոլային շուկայի կարգավորման ղեկավարի հետ

2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել էր «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ հայկական կոնյակի իսկության հավաստումը և նույնականացումը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Գործընկերները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր