211652_close_icon
views-count24309 դիտում article-date 10:07 05-08-2015

Ի՞նչ խոստացավ Գագիկ Ծառուկյանի փեսան` Հանքավանի ճանապարհը փակած երեք գյուղերի բնակիչներին, որի դիմաց բացեցին ճանապարհը

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը քիչ առաջ մոտեցավ վաղ առավոտից Մարմարիկի, Աղավնաձորի եւ Մեղրաձոր գյուղերի բնակիչներին, ովքեր փակել են Հանքավան գնացող ճանապարհը։ Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, բողոքի դուրս եկած բնակիչները նրա հետ բանակցելուց հետո բացեցին ճանապարհը։ Մարզպետը խոստացել է, որ վաղ առավոտյան նրանք ջուր կունենան։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից Մարմարիկի, Աղավնաձորի եւ Մեղրաձոր գյուղերի բնակիչները փակել են Հանքավան գնացող ճանապարհը։ Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, բողոքի դուրս եկածների թիվը անցնում է հարյուրը, սակայն նրանք ճանպարհը փակել են նաեւ տասնյակ մեքենաներով։ Ինչպես փոխանցել էին ցուցարարները, պատճառը ոռոգման ջուրն է, որից արդեն երկու շաբաթից ավելի է զրկված են, ինչի արդյունքում բերքը չորացել է։ Նրանք նշեել էին, որր մինչեւ այս պահը իրենց բանակցելու նպատակով ոչ ոք չի հանդիպել։ «Մինչեւ այդ էլ էր «վսյո րավնո» վիճակ` հիամ էլ։ Հիմա շատերը գնում են հիվանդանոց, ճամբար, կամ չգիտեմ ուր` հանգստանալու, եթե համապաստախան մարմինների համար «վսյո րավնո» է, մեզ համար էլ է «վսյո րավնո»: Ճանպարհները այսպես փակ կպահենք մինչեւ խնդրին լուծում չտրվի» ,- ավելացրել էին բողոքի դուրս եկած բնակիչները։

Նմանատիպ նյութեր