211652_close_icon
views-count4973 դիտում article-date 09:18 05-08-2015

Եթե համապատասխան մարմինների համար «վսյո րավնո» է, մեզ համար էլ է «վսյո րավնո». արտակարգ իրավիճակ Հանքավանում. 3 գյուղերի բնակիչներ մեքենաներով փակել են ճանապարհը

Վաղ առավոտից Մարմարիկի, Աղավնաձորի եւ Մեղրաձոր գյուղերի բնակիչները փակել են Հանքավան գնացող ճանապարհը։ Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, բողոքի դուրս եկածների թիվը անցնում է հարյուրը, սակայն նրանք ճանպարհը փակել են նաեւ տասնյակ մեքենաներով։ Ինչպես փոխանցել են ցուցարարները, պատճառը ոռոգման ջուրն է, որից արդեն երկու շաբաթից ավելի է զրկված են, ինչի արդյունքում բերքը չորացել է։ Նրանք նշեցին, որր մինչեւ այս պահը իրենց բանակցելու նպատակով ոչ ոք չի հանդիպել։ «Մինչեւ այդ էլ էր «վսյո րավնո» վիճակ` հիամ էլ։ Հիմա շատերը գնում են հիվանդանոց, ճամբար, կամ չգիտեմ ուր` հանգստանալու, եթե համապաստախան մարմինների համար «վսյո րավնո» է, մեզ համար էլ է «վսյո րավնո»: Ճանպարհները այսպես փակ կպահենք մինչեւ խնդրին լուծում չտրվի» ,- ավելացրեցին բողոքի դուրս եկած բնակիչները։

Նմանատիպ նյութեր