211652_close_icon
views-count1809 դիտում article-date 09:08 05-08-2015

Հայաստանի միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները, որոնք գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի տնօրինության ներքո, կրկին սկսել են նվազել: Միայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում մեր միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով: Եթե հունիսի 1-ի դրությամբ մեր միջազգային պահուստներում առկա էր 1 մլրդ 598 մլն դոլար, ապա հուլիսի 1-ի դրությամբ` 1 մլրդ 546 մլն դոլար: Պահուստների ամենացածր մակարդակը այս տարի եղել է փետրվարին 1 մլրդ 261 մլն դոլար: Սակայն եվրոբոնդերի թողարկումից ստացված արտարժույթը տեղափոխվեց միջազգային պահուստներ: Ստացվեց, որ մեր արտաքին պարտքը ավելացավ, բայց ավելացան նաև միջազգային պահուստները: Հիմա մեր արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ պահուստները, դրան զուգահեռ, նվազում են»:

Նմանատիպ նյութեր