211652_close_icon
views-count5809 դիտում article-date 08:40 05-08-2015

Չուգունի սպանության գործով անցնում են բազմաթիվ քրեական հեղինակություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով, քրեական հեղինակություն Չուգուն մականունով Արթուր Հովհաննիսյանի` հուլիսի 14-ին տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/14/59572/]սպանության[/url] գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործին նման կարևորություն տալու պատճառն այն է, որ դրանով անցնում են բազմաթիվ քրեական հեղինակություններ: Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ սպանվածը հակասություններ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ: Ըստ լուրերի՝ չի բացառվում նաև, որ այս սպանությունը կապված է մեկ այլ` մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ»:

Նմանատիպ նյութեր