211652_close_icon
views-count21238 դիտում article-date 23:28 04-08-2015

Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հետևում էր «Պուտին-Օբամա» մենամարտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Համահայկական 6-րդ Խաղերում մեկնարկեց բասկետբոլի մրցաշարը: «Դինամո» մարզադահլիճում հանդիպեցին Մոսկվայի և Լոս-Անջելեսի թիմերը, որին ներկա էին բավական մեծ թվով երկրպագուներ: Հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ էր հաղորդում այն փաստը, որը թիմերը ներկայացնող երկրները ներկայումս լարված հարաբերություններ ունեն, որոնք հիշեցնում են սառը պատերազմի տարիները: Ուշագրավ է, որ երկրպագուները Մոսկվա - Լոս Անջելես մրցավեճը անվանում էին Պուտին-Օբամա դիմակայության շարունակություն: Սակայն, ի տարբերություն քաղաքական դիմակայությանը, սփյուռքահայ թիմերի մրցավեճը անցավ բացառապես մարզական կարգախոսով, որտեղ ավելի ուժեղ է գտնվել Մոսկվայի թիմը` 94:66: Նշենք, որ հանդիպմանը ներկա էին Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+

Նմանատիպ նյութեր