211652_close_icon
views-count3672 դիտում article-date 22:51 04-08-2015

Տնտեսագիտական համալսարանի ֆուտբոլիստները մոտ են Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվող ֆուտզալի Եվրոպայի Ուսանողական առաջնության շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համնալսարանի ֆուտզալի հացվաքականը մոտ է աննախադեպ նվաճման: Օգոստոսի 2-ից մեկնարկած առաջնությունում ՀՊՏՀ-ն ընդգրկվել էր E խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Ֆրանսիական Լիոնի համալսարանի, Անգլիական Բրունեյի համալսարանի և Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի թիմերը: Գերհզոր այցս մրցակիցների դեմ պայքարում ՀՊՏՀ-ն պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Չկրելով ոչ մի պարտություն Հայաստանը ներկայացող ընտրանին ունեցավ 2 ոչ ոքի և տարավ մեկ հաղթանակ, իր արխիվում գրանցեց 5 միավոր, ինչն էլ հնարավորություն տվեց միանձնյա գլխավորել աղյուսակը և շարունակել չեմպիոնության համար պայքարը: «Ֆրանսիացիների հետ կայացած առաջին խաղում մեր տղաների մոտ որոշակի լարվածություն էր նկատվում և հենց դա էր այն հիմնական պատճառը, որ հաղթելով 3:1 հաշվով Խաղի վերջնամասում 2 գոլ ընդունեցինք և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Երկրորդ խաղում արդեն մեր կամային հատկանիշները ցուցադրելու ժամանակն է: Իսրայելի բավականին ուժեղ թիմի հետ խաղը մեզ համար չափազանց դրամատիկ ստացվեց: Հակառակորդը ունենալով 2 գնդակի առավելություն խաղի վերջնամասում չդիմացավ մեր գրոհների ճնշմանն ու լարվածությանը և մեր տղաները խաղավերջի 40 վայրկյաններում 2 գոլի հեղինակ դարձան: Արդեն 3-րդ խաղում ամեն բան կարգին էր: Ֆուտբոլային փայլուն ավանդույթներ ունեցող անգլիացիները, որոնք մշտապես եղել են ֆավորիտների ցանկում, չկարողացան լուրջ խոչընդոտ ստեղծել մեր տղաների համար և արդյունքում մեր հավաքականը վստահ հաղթանակ տարավ 6:1 հաշվով»,- մեզ հետ ունեցած զրույցում մանրամասներ ներկայացրեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ով այս պահին ֆուտզալի հավքականի հետ գտնվում է Լեհաստանում: Դե ինչ, առջևում ֆուտզալի Եվրոպայի Ուսանողական առաջնության եզրափակիչ փուլն է, որտեղ ՀՊՏՀ Ֆուտզալի հավաքականը գործնականում ապահովել է իր տեղը 5-յակում: Սա աննախադեպ երևույթ է ինչպես համալսարանական այնպես էլ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում: Հավելենք, որ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական թիմը ամիսներ առաջ նվաչեց բաև Հայաստանի ֆուտզալի չեմպիոնության տիտղոցը, և օգոստոսի 25-30-ը կմասնակցի UEFA-ի ֆուտզալի մրցաշարին: Հաջողություն ենք ցանկանում հավաքականի տղաներին արտասահմանյան մրցելությերում և մաղթում հաղթական վերադարձ հայրենիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր