211652_close_icon
views-count2678 դիտում article-date 20:56 04-08-2015

Հայաստանի պատանի ծանրամարտիկները փայլուն հաջողությունների են հասել Եվրոպայի առաջնությունում

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի ունեցող մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը շատ հաջող էր հայ ծանրորդների համար: Մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավՀամլետ Մնացականյանը: Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն: Մինչև 15 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում ընդհանրապես տոն տվողները հայերն էին: Չեմպիոնի կոչման երկամարտի 211 (94+117) կգ-ով արժանացավ քասախցի Արմեն Գրիգորյանը: Իսկ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) կգ-ով արժանացավ արծաթե մեդալի: Ի դեպ՝ Ռաֆիկը հրումում նվաճեց ոսկե մեդալ: Այս քաշային կարգում երրորդ տեղը գրավեց վրացի Արչիլ Մալակմաձեն 203 (93+110), հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր