211652_close_icon
views-count26093 դիտում article-date 20:26 04-08-2015

Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը ցնցել է ամբողջ Ռուսաստանը. Տեսանյութ

Օգոստոսի 4-ին Նիժնի Նովգորոդի բնակարաններից մեկում հայտնաբերվել են կնոջ և վեց երեխայի դիակ: Բոլոր դիակները մասնատված են եղել: Նախնական տվյալներով, այս սարսափելի ոճրագործության գլխավոր կասկածյալ է հանդիսանում ընտանիքի հայրը`51-ամյա Օլեգ Բելովը: Հուլիսի 25-ից երեխաները դադարել են մանկապարտեզ հաճախել: Երեխաների հայրը մանկապարտեզի վարիչին հայտնել է, թե ընտանիքով արձակուրդ է գնում՝ զոքանչի մոտ, որը բնակվում է շրջանի գյուղերից մեկում: Սակայն երեխաների տատիկը մի քանի օր շարունակ ապարդյուն փորձել է կապ հաստատել աղջկա հետ, որից հետո ահազանգել է: Այսօր ոստիկանները և քննիչները պատուհանով ներս են մտել Բելովի բնակարան և հայտնաբերել դիակները՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ: Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով, ընտանիքի հայրը աղանդավորական կազմակերպությունների մեկի անդամ է եղել: Սպանության գործիք է հանդիսացել կացինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր