211652_close_icon
views-count1151 դիտում article-date 20:00 04-08-2015

Հնդկաստանում շենք է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանի Մումբաի նահանգի Թհանե քաղաքում շենքի փլուզման հետեւանքով 11 մարդ է մահացել: Փլատակների տակից 7 հոգու հաջողվել է դուրս բերել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ 3 հարկանի շինությունը կառուցվել է 50 տարի առաջ եւ վնասվել հորդառատ անձրեւներից: 2 տարի առաջ շենքը բնակության համար ճանաչվել էր ոչ պիտանի, սակայն 7 ընտանիք շարունակում էր ապրել այդտեղ:

Նմանատիպ նյութեր