211652_close_icon
views-count21483 դիտում article-date 15:08 04-08-2015

«Արմավիր» բժշակական կենտրոնում լարված իրավիճակ է. տնօրենը կրկին հայտնել է աշխատավարձի` մինչև 30 տոկոս պահումների մասին

Այսօր` օգոստոսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին դիմել է մեր ընթերցողներից մեկը, ով պատմել է «Արմավիր» բժշկական կենտրոնում տիրող լարված իրավիճակի մասին: Բանն այն է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը ուրբաթ օրը` հուլիսի 31-ին, ժողով է հրավիրել և հայտարարել, որ ելնելով ընկերության ֆինանսական վիճակից՝ բուժաշխատողների աշխատավարձից 20-30 տոկոս պահում է անելու. բժիշկների աշխատավարձի 30 տոկոսը, բուժքույրերի` 20-ը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին նաև բուժաշխատողները: Նրանց խոսքով, տեղի հաշվապահությունում հայտնել են, որ համաձայն են թե ոչ` դա իրենց խնդիրն է, բայց պահումը կատարվելու է: Բացի դրանից, բուժաշխատողները հայտնում են, որ իրենց տեղեկացրել են, այն մասին, թե Արմավիրի պոլիկլինիկայի աշխատակիցները համաձայն են պահումների հետ: Սակայն, ըստ բուժաշխատողների` տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ պոլիկլինիկայում տեղի ունեցած ժողովի ժամանակ նման հարց ընդհանրապես չի շոշափվել: Բուժաշխատողները դժգոհում էին նաև , որ տնօրինության սխալ կառավարման հետևանքով գոյացած պարտքերի դիմաց ինչո՞ւ պետք է վճարեն բուժաշխատողները: «Կան հավաստի տվյալներ պարտքի մասին, որ այն գոյացել է նախկին տնօրենին գործից հեռացնելու պատճառով, ով տվյալ դեպքի առումով դիմել է դատարան և հաղթել, իսկ ԲԿ-ն պարտավորվել է վճարել նրա` 2014-ից մինչ այսօր ընկած ժամանակահատվածի աշխատավարձը, որը կազմում է ավելի քան 6 մլն դրամ և փաստորեն այն պետք է վճարեն բուժաշխատողները»: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/15/53066/]հայտնել էր [/url][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մայիս ամսին ժողով էր հրավիրել եւ հայտարարել, որ ելնելով ընկերության ֆինանսական վիճակից՝ բուժաշխատողների աշխատավարձերից 10 տոկոս պահում է անելու:

Նմանատիպ նյութեր