211652_close_icon
views-count10978 դիտում article-date 13:10 04-08-2015

Իրանի հարավում օդի բարձր ջերմաստիճանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

The Washington Post-ի փոխանցմամբ՝ Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգի Բանդար-Մահշահր քաղաքում օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին հասել է + 67,8 աստիճանի։ Ջրի ջերմաստիճանն իր հերթին հասել է +33 աստիճանի։ Օդերևութաբանների տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում կպահպանվի շոգ եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը չի նվազի +50-ից։ Բնակիչներին խորհուրդ չի տրվել դուրս գալ տներից։ Ըստ օդերևութաբան Քրիստոֆեր Բերտի` վեջին անգամ օդի բարձր ջերմաստիճանի նման ռեկորդ սահմանվել է Սաուդյան Արաբիայում` 2003 թվականին, երբ ջերմաստիճանը բարձրացել է մինչև +71: Իրանի իշխանությունները աննախադեպ շոգ եղանակի պատճառով հայտարարել են արտահերթ ոչ աշխատանքային օրեր:

Նմանատիպ նյութեր