211652_close_icon
views-count2438 դիտում article-date 13:51 04-08-2015

ՌԴ-ն զինում է Սիրիային՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Լավրով

Մոսկվան օգնություն է տրամադրում Սիրիայի Կառավարությանը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով գտնվում է Քաթարում: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ռազմական օգնություն չտրամադրեր Սիրիայի եւ Իրաքի կառավարություններին, իսլամիստները առավել մեծ տարածքներ կգրավեին: «Մենք ռազմատեխնիկական առակցություն ենք ցուցաբերում Սիրիային այնպես, ինչպես Իրաքին՝ այդ վտանգի դեմ պայքարելու համար»,-ասել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր