211652_close_icon
views-count1108 դիտում article-date 17:29 03-08-2015

Փորձել են գողանալ КамАЗ -ի մարտկոցները

Օգոստոսի 2-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Աճառյան փողոցի թիվ 40/1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ռոբերտ Բ.-ին՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնել է, որ ավտոմեքենայի մեջ եղել են իրեն անծանոթ երկու ուղևորներ, որոնք նշված հասցեի մոտ կայանված КамАЗ մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողանալ էլեկտրական մարտկոցները, սակայն նկատելով ավտոմեքենայի տիրոջը՝ դիմել են փախուստի: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոբերտ Բ.-ն գողության փորձը կատարել է 1992 թ. ծնված Արթուր Բ.-ի հետ, ով նույն օրը, ժամը 13.00-ին, Ս. Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր