1799 դիտում
17:02 03-08-2015
Դանակահարություն Թումանյանում
Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի, միջին երրորդականի 3-սմ երկարությամբ կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Սասուն Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Սասուն Մ.-ն բացատրություն էր տվել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Սայաթ-Նովայի փողոցին հարակից այգում գտնվող իր արհեստանոցում աշխատելու ժամանակ ներկարարի լեզվակով անզգուշորեն իրեն վնասելու հետևանքով:
Նշանակվել էր ԴԲՓ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 12.00-ին, պարզվել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի բակում 1955 թ. ծնված Հովհաննես Ս.-ն դանակով հարվածել է Սասուն Մ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ