211652_close_icon
views-count1262 դիտում article-date 13:53 03-08-2015

Դե Խեան այս շաբաթ կտեղափոխվի «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայդեթի» դարպասապահ Դավիդ Դե Խեան այս շաբաթ կլքի ակումբը, հայտնում է Marca-ն: Պարբերականի տեղեկություններով, Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ» անխուսափելի է: Մադրիդցիները մտադիր են ավարտել գործարք մինչև Անգլիայի Պրեմիեր-լիգայի առաջին տուրը, որը կմեկնարկի այս շաբաթ: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գիտակցում է, որ Դե Խեան հեռանալու է և չի ցանկանում նրան պահել: Ավելի վաղ նշվում էր, որ Դե Խեայի տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 40 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր