211652_close_icon
views-count4387 դիտում article-date 13:04 03-08-2015

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում Երևանում կանխվեց խոշոր հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և հայտնել են, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցում գտնվող «Երևան Ջուր» ընկերության ջրամբարի հարակից տարածքում այրվում է չոր խոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 2,5,8,11 հրշեջ փրկարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով: Հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան: Ժամանել են նաև ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը` խմբի պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Հրշեջները մարել են քամու հետևանքով տարածվող հրդեհը, պարզվել է, որ այրվել է 4 հեկտար չոր խոտ: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր