211652_close_icon
views-count1823 դիտում article-date 13:28 03-08-2015

Սիլիկյան թաղամասի տներից մեկում օձ է հայտնաբերվել

Օգոստոսի 3-ին` ժամը 02.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի պատշգամբում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 2-ին, ժամը 11.03-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տան պատի ճեխքից հայտնաբերել են իժ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր