211652_close_icon
views-count2272 դիտում article-date 13:47 03-08-2015

Նեպալ. երկրաշարժից 100 օր անց

Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 100 օր անց հարյուր հազարավոր նեպալցիներ դեռ ապրում են ժամանակավոր կացարաններում: BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ երկրի առավել տուժած շրջաններում ավերածությունների հետեւանքները մեծամասամբ վերացվել են, որոշ վայրերում սկսել են վերականգնել շինությունները: ՄԱԿ-ում շարունակում են պնդել, որ անօթեւաններին պետք է տանիքով ապահովել մինչեւ ձմեռ: Տների վերակառուցման հարցում նեպալցիներին օգնում են միջազգային բարեգործական կազմակերպությունների կամավորները: Հիշեցնենք՝ երկրաշարժի հետեւանքով զոհվեց մոտ 9 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր