211652_close_icon
views-count18272 դիտում article-date 19:04 02-08-2015

Քաղաքացիներն ու հրշեջները Ձորաղբյուրում սեփական տունը փրկել են հրդեհի ճիրաններից, իսկ տան տերը շնորհակալության փոխարեն հոխորտում էր նրանց վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուրի ամառանոցներում տուն է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այրվել է Հասմիկ Խալաթյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը (30 ք.մ): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն են իրենց ուժերով պայքարել կրակի դեմ և նրանց շնորհիվ է, որ տունը մոխրակույտի չի վերածվել: ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները ասում էին, չգիտես ինչու տան սեփականատերերը ժամանելով գյուղ շնորհակալության փոխարեն մի բան էլ մունաթ-զունաթ են եկել քաղաքացիների և հրշեջների վրա ասելով, թե «Ձեզ ով էր խնդրում իմ տան կրակը հանգցնեիք», լրիվ անհասկանալի վերաբերմունք տան տերերի կողմից, ու հիրավի էստեղ պետք է ասել, «դե եկ ու մի խենթացիր Վարդապետ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր