211652_close_icon
views-count3377 դիտում article-date 20:00 02-08-2015

Կադիրովը բացատրել է` ինչու են ջնջվում Instagram-ում նրան հետևորդները

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը բացատրել է, թե ինչու են ջնջվում Instagram սոցիալական ցանցում նրան հետևորդները: Նա ասել է, որ իր հաշիը այդ ցանցում հաճախ հաքերային հարձակման է ենթարվում: «Այսօր Instagram-ում դիմել եմ իմ հետևորդներին: Նշեմ, որ ոչ մեկին չեմ արգելափակում, չեմ ջնջում: Դա իմ սկզբունքն է: Սակայն հաճախ ուղղակի հաղորդագրություններ եմ ստանում այս կամ այն օգտատերին արգելափակելու մասին: Կրկնում եմ՝ ոչ մեկին չեմ արգելափակում: Արդեն ինձ մոտ կարծիք է ձևավորվում այն մասին, որ իմ էջին միջամտություն է կատարվում», -«Վկոնտակտե» սոցցանցում գրել է Կադիրովը:

Նմանատիպ նյութեր