211652_close_icon
views-count7872 դիտում article-date 10:53 02-08-2015

Ուիթնի Հյուսթոնի դուստրը հողին հանձնվեց մոր գերեզմանի կողքին. տեսանյութ

Այսօր Ուիթնի Հյուսթոնի դստերը` Բոբի Քրիստինա Բրաունին հողին հանձնեցին մոր գերեզմանի կողքը: Հուղարկավորության արարողությունը տեղի անցավ Ուիթնի Հյուսթոնի երաժշտության ներքո: Վերջինը հնչեց Jesus Loves Me երգը: Աղջկա հայրը` ռեպ երգիչ Բոբի Բրաունը ներկա չի գտնվել հուղարկավորությանը, նա աղջկան հրաժեշտ է տվել գրությամբ. «Ես նույնպես քեզ միշտ կսիրեմ»: Բոբի Քրիստինան` Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը, մահացել է Ջորջիա նահանգի հիվանդանոցներից մեկում`23 տարեկան հասակում: Հունվարի վերջերին աղջկան առանց գիտակցության հայտնաբերեցին Ջորջիայի Ռոսվել քաղաքում գտնվող սեփական տան լոգարանի վաննայում` ջրի մեջ: Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները նրան` գլխուղեղի հոսքի պատճառով արհեստական կոմայի մեջ էին մտցրել: Ուիթնի Հյուսթոնին 2012թ. փետրվարին մահացած գտան Լոս-Անջելեսի հյուրանոցների մեկի վաննայում: Երգչուհին այն ժամանակ 48 տարեկան էր: Դիահերձումը ցույց տվեց, որ թմրանյութեր օգտագործելու պատճառով Հյուսթոնը պարզապես խեղդվել է: Քրիստինան ծանր էր տանում մոր մահը. երկու անգամ նա նյարդային նոպաներով հիվանդանոց է տեղափոխվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր