211652_close_icon
views-count3022 դիտում article-date 09:29 02-08-2015

Թուրքական կողմի հրթիռակոծության հետեւանքով հարյուրավոր քրդեր են զոհվել

Այս շաբաթ թուրքական կողմի հրթիռակոծության հետեւանքով սպանվել է երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության 260 զինյալ: Կուսակցությունը, սակայն իր դիրքերի ուղղությամբ տեղի ունեցած գործողությունների եւ զոհերի մասին տեղեկություն դեռեւս չի հրապարակել: ՆԱՏՕ-ի անդամ երկրները ողջունել են Թուրքիայի՝ Իրաքի եւ Սիրիայի հետ սահմաններն ամրապնդելու նախաձեռնությունը, մինչդեռ Գերմանիայի արտգործնախարարը կատարվածն անվանել է՝ «քրդերի հետ փոխըմբռնման կամրջի կործանում»:

Նմանատիպ նյութեր