211652_close_icon
views-count3966 դիտում article-date 11:28 02-08-2015

Իտալիայում ձերբակալվել է ռեփեր Snoop Dogg-ը

Իտալիայի ոստիկանները Կալաբրիի օդանավակայանում ձերբակալել են հայտնի ռեփեր Snoop Dogg-ին: Նրա մոտ հայտնաբերվել է 422 հազար դոլար: ԵՄ օրենսդրության համաձայն՝ 10 հազար եվրոյից ավել գումար չի թույլատրվում տեղափոխել: Գումարի կեսը 43-ամյա ռեփերից առգրավվել է: Այն կվերադարձվի՝ համապատասխան տուգանքը վճարելուց հետո: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Snoop Dogg-ը ձերբակալվել էր շվեդական Ուպպսալա քաղաքում՝ թմրանյութ օգտագործելու կասկածանքով:

Նմանատիպ նյութեր