211652_close_icon
views-count29031 դիտում article-date 22:47 31-07-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. Ինչո՞ւ էին մի քանի մարտական հաշվարկ հրշեջներ ժամանել Դրամատիկական թատրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և հայտնել են, որ Իսահակյան 28 հասցեում գտնվող Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող «Տեռասսա» սրճարանի ծխնելույզում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 1 և 8 հրշեջ փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվակով և ավտոսանդուղքը: Ժամանել են նաև ՏԿԱԻՆ Արտակարգ իրավիճակներ արձագանքման խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Տեղում պարզվել է, որ «Տեռասսա» սրճարանի ծխնելույզում այրվել են յուղի մնացորդներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր