211652_close_icon
views-count2238 դիտում article-date 22:20 31-07-2015

Վարուժան Սուքիասյան. Ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել եվրոպական ակումբային մրցաշարերում

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը թիմի լրատվական ծառայության հետ զրույցում պատմել է Կրիմսկում կայացած ուսումնամարզական հավաքի, «Կրասնոդարի» հետ ստուգողական հանդիպման և թիմի նպատակների մասին: [b]Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս անցավ ռուսաստանյան ուսումնամարզական հավաքը:[/b] Կարելի է ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին: Պետք է փորձարկեինք նոր ֆուտբոլիստների և կողմնորոշվեինք օպտիմալ կազմի հարցում, ինչը մեզ մեծամասամբ հաջողվեց: Ծանրաբեռնված մարզումներ էինք անցկացնում և գտնում եմ, որ տղաները լավ աշխատեցին: Առաջին ստուգողական խաղում հանդիպեցիք Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարին»: «Կրասնոդարի» հետ խաղը շատ կարևոր էր: Ցանկանում էինք հասկանալ մեր հնարավորությունները: Ճիշտ է, հանդիպումը անցավ ռուսական թիմի առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան նվիրվածությամբ և խաղային կարգապահությամբ: Պարտվեցինք նվազագույն հաշվով, սակայն կարող էինք ինչպես ևս 1-2 գոլ բաց թողնել, այնպես էլ` հավասարեցնել հաշիվը խաղավերջում: Մրցավարը չարձանագրեց Գևորգ Նռանյանի մաքուր գոլը: Մյուս երկու խաղերում մեկական հաղթանակ և պարտություն գրանցվեց: Մրցավարությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր: [b]Հավաքը անցնում էր Կրիմսկում, սակայն «Արարատը» երկու հանդիպում անցկացրեց «Կրասնոդարի» մարզաբազայում: Ի՞նչ տպավորություն թողեցին այդ մարզական կառույցները:[/b] Կրիմսկում մի քանի խաղադաշտեր կային, մարզումների համար լավ պայմաններ էին ստեղծված: Ինչ վերաբերում է «Կրասնոդարի» մարզաբազային, ապա այն պարզապես հիանալի էր: Մարզաբազային կից գործում էր ակումբի ակադեմիան: Շատ բարձր մակարդակի մարզակառույց էր, որում մարզվելն ու խաղալը շատ հաճելի էր: [b]Նորեկները արդարացրեցի՞ն սպասելիքները:[/b] Ջուլիանոյի, Գևորգ Նռանյանի և Նորայր Գրիգորյանի հետ նախկինում աշխատել եմ: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են և օգուտ կտան մեր թիմին: Վատ տպավորություն չթողեցին Գևորգ Պրազյանը, Սարգիս Կարապետյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Զավեն Բուլուտը: Իսկ իսպանացի կիսապաշտպան Կասաբելյան չարդարացրեց սպասելիքները: Հրաժարվել ենք բրազիլացի հարձակվողի ծառայություններից: [b]Ի՞նչ նպատակներ են դրվելու «Արարատի» առջև:[/b] Գալիք մրցաշրջանում պայքարելու ենք բարձր տեղերի համար, իսկ մոտ ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել արդեն եվրոպական ակումբային մրցաշարերում:

Նմանատիպ նյութեր