211652_close_icon
views-count9837 դիտում article-date 22:03 31-07-2015

Խարկովում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. տեսանյութ

Ուկրաինայում միլիցիան փնտրում է մոտ 25-ամյա երիտասարդին, որը վիճաբանության մեջ մտնելով մի տղամարդու հետ, Խարկովի խանութներից մեկում սպանել է նրան: Սպանության տեսագրությունը եւ կասկածյալի լուսանկարը ուկրաինական միլիցիան հրապարակել է: Նախնական տվյալներով, մինչեւ խանութ մտնելը մարդասպանի եւ սպանվածի միջեւ անձնական հողի վրա վիճաբանություն է եղել: Տեսագրությունում երեւում է, որ զինված տղամարդը մտնում է սուպերմարկետ, այնուհետեւ նրան են մոտենում մի քանի հոգի: Երբ նրանցից մեկը շատ է մոտենում կասկածյալին, վերջինս կրակում է նրա որովայնին: Սպանվածի երկու ընկերները կրակոցից հետո փախուստի են դիմում: Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը արդեն պարզված է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր