211652_close_icon
views-count17260 դիտում article-date 14:30 31-07-2015

Սամվել Ալեքսանյանը իր ընտանիքին պատկանող հիվանդանոցի տանիքին հատուկ մարդկանց եւ դեպքերի համար ուղղաթիռի կայանման տեղ է կառուցում

Վերջին օրերին հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեծ քննարկման առիթ են հանդիսացել այն լուրերը, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր ընտանիքին պատկանող Մալաթիա-Սեբաստիայի «Նատալի Ֆարմ» բժշկական կենտրոնի տանիքին ուղղաթիռի կայանման տեղ է կառուցում, որպեսզի հրատապ դեպքերում եւ հատուկ մարդկանց այդ ուղղաթիռով տեղափոխեն։ Թեեւ դա սովորական ազգաբնակչությանը հասու սպասարկում չէ, բայց տեղի բնակիչները շատ ոգեւորված են այդ լուրով ու հիմնական քննարկման թեմա է դարձել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց հիվանդանոցից ճշտել այդ լուրը, այնտեղից թեեւ չհաստատեցին, սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը։

Նմանատիպ նյութեր