211652_close_icon
views-count1573 դիտում article-date 22:34 31-07-2015

Գողություն դեղատնից

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 30-ին, ժամը 11.20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լաուրա Գ.-ին: Պարզվել է, որ նա հունիս ամսվա կեսերին Արմավիրի Չարենցի և Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատան առևտրի ցուցասեղանից գողացել է 1984 թ. ծնված Սամվել Բ.-ի բջջային հեռախոսը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր