211652_close_icon
views-count1331 դիտում article-date 20:05 31-07-2015

Հարվածել է դեմքին և գրպանից գումար հափշտակել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1961 թ. ծնված Իվան Կ.-ին, ով հուլիսի 29-ին, ժամը 16.30-ին հաղորդում է տվել, որ հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Եղբայրության փողոցի 10 շենքի բնակարաններից մեկում ոմն Սուրեն բռունցքներով հարվածել է իր դեմքին և գրպանից հափշտակելով 60.000 դրամ՝ դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրենը 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն է, ով նշված բնակարանից բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր