211652_close_icon
views-count12248 դիտում article-date 20:32 30-07-2015

Թուրքիայում անհայտ ձկնատեսակը լուրջ վնասվածքներ է հասցրել Անաստասիա Վոլոչկովային. լուսանկարներ

Թուրքիայում իր հանգիստն անցկացնող հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովային անախորժություն է պատահել: Ծովում լողալիս Վոլոչկովային փոքր շնաձուկ հիշեցնող ծովային կենդանի է կծել: Պարուհուն անմիջապես տեղափոխել են Անթալիայի Mardan Palace հյուրանոց, որտեղ նա հանգրվանել է դստեր հետ: Բժիշկները մշակել են վերքերը, բուժումներ նշանակել՝ հնարավոր վարակը կանխելու համար, սակայն երեկոյան Անաստասիայի ինքնազգացողությունը վատացել է եւ քայլելը ցավ է առաջացրել: Բժիշկներն ասել են, որ վերքերի ապաքինման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ եւ նրան անկողնային հանգիստ նշանակել: Այժմ Վոլոչկովան հույս ունի մեկ շաբաթից ոտքի կանգնել՝ Ղրիմում նախատեսված համերգային ծրագրին մասնակցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր