211652_close_icon
views-count28859 դիտում article-date 13:11 29-07-2015

Անի Երանյանի և դատավորի մասնակցությամբ ավտովթարի փաստով նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հուլիսի 29-ին, մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ դերասանուհի Անի Երանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշումը մերժվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ դերասանուհու և դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստով նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն՝ պարզելու համար, թե մասնակից վարորդներից ով է թույլ տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրանցից ում գործողությունների հետևանքով է տեղի ունեցել վթարը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաավտոտեխնիկական փորձաքննության պատասխանը քննչական վարչությունը կստանա 1-2 օրից, որից հետո նոր միայն կորոշվի՝ քրեական գործի հարուցումը մերժե՞լ, թե՞ ոչ: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/20/60025/]բացառիկ տեսանյութ[/url], որում երևում է, թե ինչպես է Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցել ավտովթարը, երբ վերջինս խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ բախվել էր Երևանի բնակիչ Գ. Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարի վայրի հարևանությամբ առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիներ ասում էին, որ Ա. Երանյանին և նրա մյուս վիրավոր ուղևոր Հայկ Մխիթարյանին ավտոմեքենայից դուրս էր բերել Արտակ անունով մի երիտասարդ տղա, ով առաջին օգնությունն էր ցուցաբերել նրանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղան Վանաձոր քաղաքի բնակիչ է, ով աշխատում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Արտակ Մազմանյանն է: Վերջինս այդ օրը եղել էր քաղաքացիական համազգեստով և դա էր եղել պատճառը, որ չէին իմացել, որ նա փրկարար է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր