211652_close_icon
views-count17259 դիտում article-date 11:26 29-07-2015

Ինչո՞ւ է կալանավորված քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը հայտնվել հիվանդանոցում

Կալանավորված քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, մի քանի օր է, ինչ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Հարցին, թե որն է պատճառը, պատասխանեց, որ անձնական է և Ա. Ղազարյանը չի ցանկանում, որպեսզի առանց իր համաձայնության այն հանրությանը հայտնի դառնա: Գ. Ղլեչյանը նշեց, որ Ա. Ղազարյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/28/60585/]հայտնել [/url]էր, որ հուլիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել էր Երեւանի բնակիչ Արթուր Ղազարյանի՝ Տույի կողմից ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Ա. Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում: Ա. Ղազարյանին հուլիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Էլ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/13/59501/]հայտնել[/url] էր, որ հուլիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Երևանի բնակիչ, քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ» մականվամբ 38-ամյա Արթուր Ղազարյանի նկատմամբ: Դատավոր Գագիկ Խանդանյանը 4 ժամ դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր ավագ քննիչ Վ, Բադալյանի միջնորդությունը և Տույ մականվամբ քրեական հեղինակությունը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, վերցվել էր երկամսյա կալանքի և քիչ առաջ դատարանից տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր