211652_close_icon
views-count57685 դիտում article-date 18:30 24-07-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարից. «Վազ»-ը բախվում է «ցեմենտավոզին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ երեկ՝ հուլիսի 23-ին, Երևանում, Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:54-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել էին 20-ամյա Գևորգ Տռուզյանի վարած Վազ 21140 մակնիշի 14 TT 114 համարանիշի, 29-ամյա Արկադի Թաթարյանի վարած Opel մակնիշի 34 NO 295 համարանիշի և 61-ամյա Սերյոժա Մկրտչյանի վարած «Կամազ» 5410 մակնիշի 13 ԼԼ 799 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր