211652_close_icon
views-count17925 դիտում article-date 00:25 23-07-2015

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. տրակտոր տեղափոխող ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ 57-ամյա Մերուժան Մարտիրոսյանը իր վարած ЗИЛ մակնիշի 35 SP 394 համարանիշի բեռնատարով Եղվարդից դեպի Աշտարակի մայրուղի դուրս գալուց բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր նույն գյուղի բնակիչ 24-ամյա Սևակ Պապոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց: Բեռնատարի գլխիվայր շրջման հետևանքով նրա թափքի վրա գտնվող ցեպավոր տրակտորը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով բեռնատարը տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր