211652_close_icon
views-count33869 դիտում article-date 19:31 21-07-2015

Խոշոր հրդեհ Երևանում. մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարում էին բնակիչները, որոնց շնորհիվ խոշոր հրդեհի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Էրեբունի 45-րդ փողոցի թիվ 74 տանը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ փրկարարական թիվ 2, 8, 1, 4 ջոկատները իրենց մարտական հաշվարկներով կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիները, ողջ հարևանությունով ահել ու ջահել, անգամ կանայք և նրանց շնորհիվ է, որ կրակի տարածումը կանխվեց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը, էլեկտրացանցի և գազի ծառայության աշխատակիցները, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում մի քանի քաղաքացիների բժիշկները օգնություն են ցուցաբերել քանի որ կրակի դեմ պայքարելու ժամանակ նրանց ինքնազգացողությունները վատացել էր: Թե ինչն էր եղել կրակի պատճառը դեռևս պարզ չէ: Հրդեհի վայր են ժամանել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը ավագ լեյտենանտ Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր