211652_close_icon
views-count29434 դիտում article-date 22:08 20-07-2015

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. կնոջ եղբոր վթարի պատճառով քույրն ու ամուսինը կվադրացիկլից վայր են ընկել. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գարշոյան փողոցի բնակիչ 31-ամյա Էդգար Բունիաթյանը իր վարած Yamaha մակնիշի առանց համարանիշի կվադրացիկլով Ծաղկաձորից Հրազդան ընթանալիս Տանձաղբյուր փողոցի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ Երևանի բնակիչ 31-ամյա Թերեզա Բունիաթյանը և ԱՄՆ քաղաքացի ժամանակավորապես Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում բնակվող 32-ամյա Արթուր Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք տեղափոխվել են Երևան, քանի որ ունեցել են բազմաթիվ կոտրվածքներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորները ամուսիններ են, իսկ կինը վարորդի երկվորյակ քույրն է: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր