211652_close_icon
views-count155530 դիտում article-date 17:45 12-07-2015

Դաժան ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին, բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 զոհ և 2 վիրավոր. պարզվել է նրանց ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 12-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Օpel Astra մակնիշի 34 AR 516 համարանիշի և Mercedes մակնիշի 82 MO 002 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վիկտոր Եփրեմյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 16-րդ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով ովքեր Opel-ի միջից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է հիվանդանոց որտեղից դեպքի վայրում աշխատող քննիչներին հայտնել են, որ վարորդը նույնպես մահացել է: Քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Մասիսի շտապօգնության բրիգադները 45 րոպե ուշացումով են ժամանել վթարի վայր, իսկ դի տեղափոխող բրիգադները մեկ ու կես ժամից ավելի է՝ չկան: Ավելին, Երևանի շտապօգնության բրիգադն է օպերատիվ կերպով ժամանել դեպքի վայր: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ 2 հոգու էլ տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը: Մեքենաների բախումն այնքան ուժգին է եղել, որ Opel-ի գազաբալոնը մեքենայից պոկվել ու շպրտվել է, իսկ մինչև կժամանեին փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը վթարի մեջ հայտնվածներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: *** 13/07/2015 11:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մասիսի քննչական բաժնում պարզվել է՝ Opel-ը վարել է հիվանդանոցում մահացած, Երևանի բնակիչ, 58-ամյա Վազգեն Միքայելյանը, իսկ մահացածներն են նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Լամարա Ղաբուզյանը, 23-ամյա Եկատերինա Ավետովան և 29-ամյա Անահիտ Ստեփանյանը: Վերջիններս մահացել էին տեղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 29-ամյա Ստեփան Ավետիսյանը և Երևանի բնակիչ, Opel-ի ուղևորուհի, 37-ամյա Մարիա Թոփչյանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր