211652_close_icon
views-count14132 դիտում article-date 15:18 07-07-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Kia-ն ու ГАЗ 21-ը. կան վիրավորներ, որոնց թվում է «Վեդի Ալկո»-ի սեփականատիրոջ տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Kia մակնիշի 330 QQ 03 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ, 66-ամյա Լյուդիկ Զոհրաբյանի վարած ГАЗ 21 մակնիշի 25 LS 450 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 20-ամյա Վարդգես Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, իսկ ГАЗ 21-ի ուղևոր, 61-ամյա Նվարդ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Kia-ի վարորդը Դ. Ղազարյանը «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանի տղան Է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր