211652_close_icon
views-count2911 դիտում article-date 16:16 07-07-2015

«Թուրքական ավիաուղիներ»-ի ևս մեկ օդանավ է արտակարգ վայրէջք կատարել՝ այս անգամ ռումբի մասին գրառման պատճառով

«Թուրքական ավիաուղներ»-ի՝ թվով 2-րդ օդանավն է այսօր արտակարգ վայրէջք կատարել: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, օդանավն իրականացնելիս է եղել Բանգկոկ-Ստամբուլ չվերթը, երբ նրա զուգարանններից մեկի հայելու վրա շրթներկով նկատել են ռումբի հնարավոր առկայության մասին գրառումը: Օդանավն անմիջապես վայրէջք է կատարել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի օդանավակայանում: 148 ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամներն արագորեն տարհանվել են: Նրանք կենթարկվեն հարցաքննման: Ստուգվելու են օդանավում գտնվող բոլոր ճամպրուկները, հատկապես կանացի պայուսակները, որպեսզի կարողանան գտնել շրթներկը, որով կատարվել է հայելու վրայի գրառումը և այդ ճանապարհով հայտնաբերեն այն գրառողին:

Նմանատիպ նյութեր