211652_close_icon
views-count1236 դիտում article-date 16:09 07-07-2015

ՄԱԿ-ը Վրաստանի նախագահին հատուկ պարգև է շնորհել

ՄԱԿ-ի՝ զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Շոմբի Շարպը Վրաստանին նախագահ Գեորոգի Մարգվելաշվիլիին է շնորհել հատուկ պարգև՝ գենդերային հավասարության զարգացման հարցում Վրաստանում ներդրած իր մեծ ավանդի համար: Մարգվելաշվիլին, որպես պատվավոր հյուր, ներկա է գտնվել Վրաստանում արդեն 4-րդ տարին գենդերային հավասարության ծրագրի շրջանակներում անցկացվող պարգևատրման միջոցառմանը ՄԱԿ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին և նշել, որ վերջինս նպաստել է այդ ուղղությամբ մի քանի նախագծերի իրագործմանը: Մարգվելաշվիլին էլ հայտարարել է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի ուժեղացվի կնոջ դերը:

Նմանատիպ նյութեր