211652_close_icon
views-count6566 դիտում article-date 15:57 07-07-2015

Թուրքիան փորձել է Ռուսաստան ներկրել 20 տոննա վարակված դեղձ

Նովոսիբիրսկի նավահանգստում արգելափակվել և կարանտինի մեջ է պահվում Թուրքիայից ներկրված 20 տոննա դեղձը: Բերքը վերադարձվելու է Թուրքիա, քանի որ այն վարակված է և ոչ պիտանի՝ ուտելու համար: Россельхознадзор-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ներկրված մրգի մեջ հայտնաբերվել են Միջերկրածովային պտղաճանճ և Կալիֆորնիական ծաղկային միջատ: Վարչության փոխանցմամբ՝ սա ընթացիկ տարվա մեջ 3-րդ դեպքն է, երբ Թուրքիայից Ռուսաստան է ներկրվում վարակված դեղձ:

Նմանատիպ նյութեր