211652_close_icon
views-count1238 դիտում article-date 15:28 07-07-2015

Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է. լուսանկարներ

Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է: Սփյուքի ամենահին ու ավանդույթներով հարուստ այս գաղթօջախը միշտ առանձնացել է իր համախմբվածությամբ ու հավաքան ուժով: Այն այս անգամ էլ չխախտեց ավանդույթն ու այս անգամ էլ համախմբվեց միասնականության գաղափարի շուրջ: Համահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը շրջելով Միջին արևելքը՝ հասավ Կահիրե: Միջին արևելքի հնագույն մայրաքաղաք Կահիրեում համահայկականի վեցերորդ խաղերի ջահը դիմավորեցին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ Ալեքսանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի ավանդական կուսակցությունների և հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացիչներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց պատարագ : Արամ Ա կաթողիկոսի օրնհությամբ Անթիլյասի մայր տաճարի անմար կրակը համահայկական խաղերի սփյուռքը խորհրդանշող ջահի միջոցով Վեհափառ հայրապետի օրհնանքը փոխացվեց եգիպտահայերին: Դեսպան Արմեն Մելքոնյանը համահայկական խաղերը համարեց մեր միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու լավագույն միջոց: <Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր ,ցույց տալու հայի հաղթող տեսակը>,-ասաց Ա. Մելքոնյանը: Դեռևս Ֆաթիմյան Խալիֆայության ժամանակաշրջանից ու երկու ոսկեդար ապրած եգիպտահայ համայնքը ,մինչև այսօր էլ իր կարևոր դերն ու նշանակությունը ուհի Եգիպտոսի պատական ու հասարակական կյանքում: Օտար ափերում մեկ դար ապրած հայությունը միշտ իր գերխնդիրն է համարել մեկ հայրենիք ունենալու գաղափարը: Համահայկական խաղերի ստեղծման առաջին օրերից խաղերի անցկացման և կազմակերպման գործում կարևոր ներդրում ունեցած Պերճ Հալաջյանի խոսքով , համահայկական խաղերը միշտ հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է: <Մենք այս ձեռնարկով ևս մեկ անգամ մեր ձայնը լսելի դարձրեցինք աշխարհին, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք աշխարհի ցանկացած անկյունում էլ լինենք միևնույնն է միասնական ենք և կարող ենք պայքարել մեր արդար դատի համար>,- ասաց Պերճ Հալաջյանը: Սփյուռքը խորհրդանշող ջահը կտրելով Նեղոսը հասավ հավերժության հետ մրցակցության մեջ մտած եգիպտական բուրգեր ՝ իր հետ Հայաստան բերելով հավերժի գաղափարը :

Նմանատիպ նյութեր