211652_close_icon
views-count899 դիտում article-date 15:34 07-07-2015

Ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ են թողել Երևանի Նանսենի փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նանսենի փողոցի թիվ 16 հասցեի աղբամանի մոտ փամփուշտներ և փամփշտակալ է թողնում: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ և ինքնաձիգի 30 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր