211652_close_icon
views-count9811 դիտում article-date 12:08 07-07-2015

Ինչ մակնիշի ծառայողական մեքենայից է օգտվում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, անհրաժեշտության դեպքում ինչու է սրա-նրա մեքենան վարում, ինչ մեքենա է ցանկանում ունենալ եւ ավելին

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ծառայողական ավտոմեքենան 2010թ-ի արտադրության Toyota Prado է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ անձնական ավտոմեքենա չունի եւ պետք եղած ժամանակ սրա-նրա ավտոմեքենան է վարում: Հարցին, թե, օրինակ, ո՞ւմ մեքենան, արձագանքեց. «Տղայիս, աներձագիս»: Նրա որդու մեքենան եւս 2007թ-ի Prado է, սակայն արժեքը չգիտի: Առաջին ավտոմեքենան եղել է «09», որը գնել է 1986 թվականին, 33 տարեկան հասակում, իր աշխատանքով: Այդ տարիներին ԱԱԾ-ում է աշխատել: Մեքենայում հիմնականում դասական երաժշտություն է լսում: Խախտումներ չի անում, որ ավտոտեսուչներն էլ չկանգնեցնեն: Հարցին, թե ինչ ավտոմեքենա կցանկանար ունենալ, ասաց, որ այս պահին, թեեւ չի նախատեսում գնել, բայց եթե գնելու լինի, կրկին Prado կգնի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Ֆելիքս Ցոլակյանին մաղթել անփորձանք երթեւեկություն եւ անձնական շքեղ ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր