211652_close_icon
views-count73711 դիտում article-date 10:00 07-07-2015

24 ժամը չլրացած՝ ոստիկանները հայտնաբերեցին Նոր Արեշում աղմկահարույց սպանությունը կատարողին և ավտոմատը. նա փորձում էր ճողոպրել Հայաստանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ի լուսաբացին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները Բավրայի սահմանը անցնելիս ձերբակալել են մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Էրեբունի փողոցի 33 շենքի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ղանդիլյանն է, ով կասկածվում է երեկ՝ հուլիսի 6-ին, Նոր Արեշ 28 փողոցում Վ. Ասոյանին ինքնաձիգով (ավտոմատ) սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա եղել է Nissan Altima մակնիշի 89 ՈԼ 888 համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ավտոմատը: Գ. Ղանդիլյանն այս պահին քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանությունը կատարելուց առաջ ստահակը տեղեկացված է եղել, որ իր զոհն ամիսներ առաջ է Հայաստան վերադարձել Բելգիայից, որտեղ ունեցել է առողջական խնդիրներ և տեղի բժիշկները նրան հայտնել էին, որ բժշկությունն անզոր է բուժել նրան և ճիշտ տարբերակն է, որպեսզի նա վերադառնա իր ծննդավայր: Անգամ հայտնել են, որ առողջությունն այնքան է քայքայված, որ հաշված օրեր են մնացել ապրելու ու ճիվաղը, իմանալով դրա մասին, այնուամենայնիվ, իր սև գործն արել է. իր մոտ եղած անօրինական ճանապարհով ձեռք բերված ինքնաձիգով սպանել է տան շեմին նստած, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Վ. Ասոյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/06/58854/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 6-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ էին արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի և ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ: Նշված վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ սպանության վայրում հայտնաբերել և առգրավել էին մեծ թվով պարկուճներ և գնդակներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [img]/ups/images/0520802001436283437545158.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր