211652_close_icon
views-count926 դիտում article-date 10:42 07-07-2015

Ուկրաինական «Աջ սեկտոր»-ը հրաժարվել է ենթարկվել երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանին. ԵԱՀԿ

Ուկրաինայի «Աջ սեկտոր» ագայնական խմբավորման սոտրաբաժանումները հրաժարվել են ենթարկվել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանին: Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ի մոնիթորինգային զեկույցում: Ըստ այդ զեկույցի՝ ԵԱՀԿ-ի դիտորդներին Դոնեցկից 15 կմ դեպի հյուսիս-արևմեւտք ընկած անցակետի մոտ, որը վերահսկվում է ուկրաինացի զինվորականների կողմից, կանգնեցրել են «Աջ սեկտոր»-ի մարտիկները, և չնայած Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի կոչին, վերջիններս հրաժարվել են նրանց թույլ տալ անցնել նշված անցակետով: Ազգայնականներն իրենց քայլը պատճառաբանել են նրանով, որ ենթարկվում են միայն սեփական հրամաններին և չեն գտնվում ուկրաինացի զինվորականների ենթակայության տակ:

Նմանատիպ նյութեր