211652_close_icon
views-count1357 դիտում article-date 09:54 07-07-2015

Մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ԼՂՀ ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում

Հուլիսի 6-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, իրականացվող գործընթացներին հետևում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին: Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում, որը ևս անցնում է կազմակերպված և բարձր մակարդակով: Անցկացվող ստուգումների մասին այլ մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր