211652_close_icon
views-count2093 դիտում article-date 09:13 07-07-2015

Յուրա Մովսիսյան. Յակինն իմ վրա խաչ էր քաշել

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ իր հարաբերությունների մասին: «Դեռ ձմռանը հույս ունեի, որ կխաղամ: Ես այն մարդը չեմ, որը կբավարարվի աշխատավարձով և պահեստայինների նստարանին նստելով: Հարգում եմ այն մարդկանց, ովքեր ինձ վճարում են: Եվ եթե վստահում են, ամեն ինչ անում եմ, որպեսզի արդարացնեմ այդ վստահությունը: Շատ եմ ցանկանում աչքի ընկնել, օգտակար լինել: Կյանքում ամեն ինչի ինքս եմ հասել, գիտեմ, թե ինչ բան է ծանր աշխատանքն ու մրցակցությունը: Բայց երբ երկու ամիս քեզ ոչ մի հնարավորություն չեն տալիս… Հավանաբար, շատերը հիմա մտածում են, թե Յուրան մոռացել է ֆուտբոլ խաղալը: Իսկ ես հիշում եմ: Եվ ցանկանում եմ ապացուցել: Ոչ ինձ, ոչ ակումբին ձեռնտու չէ, եթե ես չխաղամ: Գոնե երկու-երեք խաղի հնարավորություն տային, որպեսզի կարողանայիր դրսևորել քեզ: Բայց նույնիսկ դա էին ինձ արգելել: «Կրասնոդարի» հետ 65 րոպե խաղալուց հետո իմ վրա խաչ քաշեցին: Յակինը գերադասեց պաշտպանական ոճի ֆուտբոլը», ասել է Մովսիսյանը:

Նմանատիպ նյութեր